Թուրքիայի 200 մտավորականներ «Կարեւոր նախազգուշացում» վերնագրով դիմում են ստորագրել:
Թուրքիան պատրաստվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: Գրանցված 20 կուսակցություններից ընտրվելու է 550 պատգամավոր:
Թուրքիայի 200 մտավորականներ «Կարեւոր նախազգուշացում» վերնագրով դիմում են ստորագրել, որտեղ կառավարությունից պահանջում են թույլ չտալ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խախտել հասարակական կարգը եւ շրջանցել օրենքը:
Միաժամանակ նրանք կոչ են արել ապահովել նախընտրական փուլի խաղաղ ու անվտանգ ընթացքը: Մտավորականները քննադատել են ընտրական ստորին շեմը 10 տոկոս դարձնելու անօրինական որոշումը, որից շահում է միայն Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: