Առաջին Հանրապետության բանակի ստեղծման գործում մեծ դեր ունեցան Գերասիմ Բալայանը, Անդրանիկ Օզանյանը, Սմբատ Բարոյանը:
Տարեթիվը` 1918, օրը` մայիսի 28, գործող անձիք` Արամ Մանուկյան, Նիկոլ Աղբալյան, Համո Օհանջանյան, Ալեքսանդր Խատիսյան: Հենց այդ տարեթվին, հենց այդ օրը ու հենց այդ մարդկանց ջանքերով էլ ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Նպատակը պետականություն ստեղծելն էր և ֆիզիկական բնաջնջումից ժողովրդի այդ փոքրիկ հատվածը փրկելը, քանի որ թուրքական կառավարությունը Արևմտյան Հայաստանի հարցը փակված էր համարում: Նրանց նպատակը այս փոքրիկ հատվածն էլ վերացնելն էր: Եթե մենք այդ օրը չհռչակեինք մեր պետականությունը և ազգովին չհամախմբվեինք մեր փրկության մասին մտածելու,ամենայն հավանականությամբ մենք այսօր դարձած կլինեինք աշխարհասփյուռ ազգ` առանց հայրենիքի:
Առաջին Հանրապետության բանակի ստեղծման գործում մեծ դեր ունեցան Գերասիմ Բալայանը, Անդրանիկ Օզանյանը, Սմբատ Բարոյանը: Կարճ ժամանակահատվածում դուրս գալով միջազգային ասպարեզ՝ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական կապեր հաստատեց այլ երկրների հետ, որի ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումը, հայերին տրվող անցագրերն էին, ինչպես նաև հայկական դրամն ու նամականիշը։
Ունենալով բազմաթիվ ձեռքբերումներ հայերը չէին կարող անտեսել իրենց բազմադարյա մշակույթը, քանի որ այն հասարակությունը, որը կրթված և ուսյալ չէ, չի կարող երկար պահպանել իր անկախությունը: Մեկը մյուսի հետեւից բացվեցին մի շարք կրթօջախներ, որոնցից ամենանշանավորը Երևանի պետական համալսարանն էր:
Մանրամասները՝ տեսանյութում