Գրքերը նյույորքյան ընթերցասերներին են ներկայացնում նախորդ դարում կատարված ոճրագործության պատմությունը:
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Ամերիկայի գրքի ցուցահանդեսի հայկական տաղավարում ներկայացրել է 13 գրքեր: Դրանք նյույորքյան ցուցահանդեսի ժամանակ ընթերցասերներին են ներկայացնում նախորդ դարում կատարված ոճրագործության պատմությունը:
Հայաստանը գրքի ամերիկյան խոշորագույն փառատոնին մասնակցել է առաջին անգամ: Այս նպատակով Նյու Յորքում էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ընդհանուր առմամբ մեր երկրից Նյու Յորք գրականություն են ուղարկել 20 հրատարակչատներ:
Մանրամասները՝ տեսանյութում