Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում շարունակվել են 2014-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:
Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում շարունակվել են 2014-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Երեք մշտական հանաձնաժողովներում նիստեր են կայացել: Կառավարության ներկայացուցիչներն ու խորհրդարանականները քննարկել են երկրի արտաքին քաղաքական ոլորտում իրականացված ծրագրերն ու դրանց ֆինանսական հատկացումները:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն էլ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ծախսերի մասին հաշվետվությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը անցած տարի ծախսել է 20 մլն դրամ՝ ներառելով աշխատավարձը, գործուղումները, տրանսպորտային եւ այլ ծախսերը։ ՄԻՊ աշխատակազմը 2014-ին ծախսել է 51 մլն դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում