Նյու Յորքի հանրահայտ Քարնեգի հոլում կայացել է աշխարհահռչակ դաշանակահար Եվգենի Կիսինի մասնակցությամբ երկար սպասված համերգը:
Նյու Յորքի հանրահայտ Քարնեգի հոլում կայացել է աշխարահահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մասնակցությամբ երկար սպասված համերգը: Այն նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Քեզ հետ, Հայաստան» խորագիրը կրող համերգին պետք է մասնակցեր նաեւ ականավոր կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, սակայն առողջական խնդիրների պատճառով նա չէր կարողացել մեկնել Վարշավայից:
Այնուամենայնիվ, Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված նրա Սաղմոսի համաշխարհային պրեմիերան կայացել է: Ստեղծագործությունը կատարել է Հայաստանից մեկնած «Հովեր» երգչախումբը:
Մանրամասները՝ տեսանյութում