Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Գազայի հատվածին՝ ի պատասխան երկրի հարավային սահմանին ուղղված հրթիռային հարձակման:
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Գազայի հատվածին՝ ի պատասխան երկրի հարավային սահմանին ուղղված հրթիռային հարձակման: Ավիահարվածները հասցվել են Ռաֆաք քաղաքի «Նուսեյրաթ» փախստականների ճամբարի եւ Հան Յունիս ավանի ուղղությամբ: Զոհերի եւ վիրավորների մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ իսրայելյան բանակը տեղեկացրել էր, որ պաղեստինցի գրոհայինները Գազայի հատվածից հրթիռ են արձակել հրեական պետության ուղղությամբ: Ըստ որոշ տվյալների՝ հրթիռն արձակվել է «Գրադ» կայանքից: Զոհեր եւ ավերածություններ չկան: Այս տարի սա իսրայելա-պաղեստինյան երկրորդ, իսկ անցած տարվա օգոստոսի հրադադարից ի վեր՝ չորրորդ սահմանային բախումն է: