Նախարարը հանձնարարական է տվել բոլոր գազալցակայաններում ստուգումներ անցկացնել:
Վերջին շրջանում գազալցակայաններում հնչած մի քանի պայթյուններից հետո Կառավարության ղեկավարը հարցը բարձրացրել է գործադիրի նիստում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հրահանգել է հետեւողական լինել՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար:
Նախարարը հայտնել է, որ հանձնարարական է տվել բոլոր գազալցակայաններում ստուգումներ անցկացնել ու խիստ հսկողություն սահմանել:
Մանրամասները՝ տեսանյութում