Հայաստանում կա Հայրենական Մեծ պատերազմի 1 091 վետերան:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ չորս բայքեր եկան Հայաստան: Մոտոցիկլիստներն իրականացնում են Ռուսական աշխարհագրական ընկերության կազմակերպած մոտովազքը, որն անվանել են «Անմար հիշողության կրակ»: Արշավորդները պետք է կտրեն 9 000 կմ տարածք, լինեն նախկին խորհրդային հանրապետությունների մայրաքաղաքներում և իրենց հարգանքի տուրքը մատուցեն վետերաններին:
Հայաստանում կա Հայրենական Մեծ պատերազմի 1 091 վետերան: Արշավն ու հանդիպումը վետերաններին շատ ուրախացրեցին, ու սկսվեցին պատմությունները ճակատի ու հաղթանակների մասին:
Մոտոցիկլիստների հաջորդ կանգառը Վրաստանն է, հետո Ադրբեջանը, որից հետո նրանց կսպասի Միջին Ասիան: Արշավը նախատեսվում է ավարտել սկսելուց մեկ ամիս անց:
Մանրամասները՝ տեսանյութում