Առաջին ֆիլմը, որի ցուցադրությամբ բացվեց կինոթատրոնը, «Պեպոն» էր։
«Մոսկվա» կինոթատրոնի շենքը ճարտարապետներ Տիրան Երկանյանն ու Գևորգ Քոչարը կառուցեցին 1937-ին մայրաքաղաքի սրտում: Մինչեւ այս կոթողը նրանք Հայաստանի այլ քաղաքներում արդեն ունեին կինոթատրոն կառուցելու մեծ փորձ։ «Մոսկվա» կինոթատրոնի տեղում Պողոս-Պետրոս եկեղեցին էր, որը քանդելու համար մարդիկ ներքուստ մեղադրեցին Տիրան Երկանյանին, թեեւ նա կապ չուներ այդ որոշման հետ։ Շենքի կառուցումը լիովին համապատասխանում է 20-րդ դարի սկզբի համաշխարհային ճարտարապետության սկզբունքներին ու ոճին։
Մոսկվա կինոթատրոնի երկար տարիների ակտիվ գործունեությունը փաստում է, որ երկու դահլիճն էլ քիչ էր այս կառույցի համար։
Առաջին ֆիլմը, որի ցուցադրությամբ բացվեց կինոթատրոնը, «Պեպոն» էր։ Մոսկվա կինոթատրոնի անբաժանելի մասն է նաև ամառային դահլիճը, որը հայկական ժամանակակից ճարտարապետության եզակի օրինակներից է, բայց սա արդեն խոսող կոթողի մեկ այլ պատմություն է։
Մանրամասները՝ տեսանյութում