Թուրք գրողը գտնում է, որ Հայոց Ցեղասպանության փաստն ընդունելու համար թուրք քաղաքացին շատ խորքային մի հետազոտության անելու կարիք չունի:
Սերքան Էնգինի վերջին գործերից մեկում թուրք երիտասարդը չի կարող ամուսնանալ հայուհու հետ, քանի որ աղջկա ընտանիքում թուրքերին համարում են բարբարոս: Ու թեեւ երիտասարդն ընդունում է Ցեղասպանության փաստն ու անարդարությունը, բայց եւ հասկանում է, որ իր պետության գործած ոճրի համար արժանի չէ ներկայանանալու հայ ընտանիքին: Պետական ոճրի ու դրա ուրացման հետեւանքն այսօրվա անհատի կյանքի վրա՝ այսպես կարելի է ձեւակերպել Սերքան էնգինի «Բարբարոսն ու տիկին Մանուշակը» ստեղծագործության իմաստը:
Թուրք գրողը գտնում է, որ Հայոց Ցեղասպանության փաստն ընդունելու համար թուրք քաղաքացին շատ խորքային հետազոտության կարիք չունի: Փաստերը մատչելի են, աշխարհի մամուլը 1915-ին մեծ չափով գրել է Ցեղասպանության մասին: Խնդիրը խիղճն արթնացնելու մեջ է:
Թուրքիայում Հայերի Ցեղասպանության մասին ճիշտը քչերը գիտեն, Պոնտոսի ջարդի մասին` էլ ավելի քիչ գիտեն, իսկ ասորիների անունը տալիս ես, շատերը զարմանում են, որ այդպիսի ազգություն կա:
«Բարբարոսն ու տիկին Մանուշակը» ու նման այլ գործեր գրող մարդկանց Թուրքիայում սովորաբար դատում են տխրահռչակ հոդվածներով կամ մի խաչմերուկում կրակոցով, կամ էլ պատահական ավտովթարով սպանում:
Մանրամասները՝ տեսանյութում