Քոլեջի տարածքում հանդիսությամբ բացվեցին ցուցատախտակներ` ի նշան երախտագիտության:
Նոր ավանդույթի մեկնարկը տոնական առիթ էր UWC Դիլիջան քոլեջի հարկի տակ միավորելու նրա հիմնադիրներին, պատասխանատուներին, բարերարներին, ուսանողներին, UWC միջազգային ցանցի քոլեջների շրջանավարտներին, ընդունելության դժվարին մրցույթում հաղթած 21 հայ պատանիներին և աղջիկներին, նրանց ծնողներին:
Քոլեջի տարածքում հանդիսությամբ բացվեցին ցուցատախտակներ` ի նշան երախտագիտության: Արման Ոսկերչյանի և Քրիստինա Տեր-Ղազարյանի բարերարությամբ բուժսարքավորումներով հագեցվել է քոլեջի բժշկական կենտրոնը, իսկ «Պերի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կառուցվել թենիսի դաշտը: Քոլեջի տնօրեն Ջոն Հադըֆութը հատկապես շեշտեց, որ կրթօջախը Հայաստանը և հայ ժողովրդին` իր հարուստ մշակույթով և լեզվով ճանաչելու, նաև այլ մշակույթների հետ առնչվելու լավ հնարավորություն է տալիս: Նոր ուսումնական տարին քոլեջը կդիմավորի ոչ միայն ուսանողների թվի աճով, այլև աշխարհագրության ընդլայնմամբ: Նախորդ տարի Հայաստանից ընտրված տասը ուսանողները Երեւանից, Տավուշի եւ Արարատի մարզերից էին. այս անգամ շարքը կլրացնեն Շիրակի, Սյունիքի մարզերը և Արցախը:
Մանրամասները՝ տեսանյութում