Օդերևութաբանների կանխատեսումներն էլ շատ մտահոգիչ են:
Հանգստայն օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Ամերիկյան Տեխաս նահանգի կենտրոնական հատվածում ջրհեղեղներ են սկսվել: Վարարած Բլանկո գետը, դուրս գալով հունից, քշել-տարել է իջևանատունը, որտեղ այդ պահին եղել է 13 մարդ: Նրանցից 12-ն այժմ համարվում է անհետ կորած: Ըստ վերջին տեղեկությունների, աղետից զոհվել է 3 մարդ, հարյուրավոր տներ են քանդվել: Շրջաններից մեկում գետի մակարդակը բարձրացել է 13 մետրով: Օդերևութաբանների կանխատեսումներն էլ շատ մտահոգիչ են: Նրանց տվյալներով՝ աղետի գոտում ոչ միայն անձրևները չեն դադարի, այլև առկա է տորնադոյի սպառնալիքը:
Իսկ Մեքսիկայում տորնադոն արդեն հասցրել է մարդկային կյանքեր խլել: ԱՄՆ-ի հետ սահմանային Սյուդադ-Ակունյա քաղաքում մոլեգնող տորնադոյից մահացել է 13 մարդ, ավելի քան 200-ն էլ վիրավորվել է։ Զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելանալ, քանի որ մարդկանց որոնումները փլատակների տակ շարունակվում են: 6 վայրկյան տևած աղետից 400 տուն է վնասվել, շրջվել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ։ Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն, դպրոցները պարապմունքները դադարեցվել են։ Ըստ մասնագետների, տորնադոն առաջացել է այն նույն ցիկլոնից, որը մեծ հեղեղումներ է պատճառել Տեխասում։
Մանրամասները՝ տեսանյութում