Բենջամին Վոն Վոնգը հայտնի է իր բարդ ֆոտոսեսիաներով:
Այս լուսանկարը հավերժացել է սմարթֆոնով: Հեղինակը կանադացի լուսանկարիչ Բենջամին Վոն Վոնգն է: 28-ամյա երիտասարդը ընկերության նորաստեղծ սմարթֆոնով նկարել է բարձրահասակ ու նրբակազմ մոդելի, ում իրանի հետևից տարածվում են կրակե հսկայական թեւեր: Հայտնի է, որ պատվիրատուների նախապայմանով մոդելը պետք է շրջապատված լիներ կրակով: Սմարթֆոնի բարձրորակ տեսախցիկը, ինչպես նաև Վոնգի մասնագիտական տաղանդը նպաստել են, որ ստեղծվի արվեստի սյուրռեալիստական նմուշի բացառիկ լուսանկար:
Բենջամին Վոն Վոնգը հայտնի է իր բարդ ֆոտոսեսիաներով: Նրա յուրաքանչյուր լուսանկար կարծես ճանապարհորդություն է դեպի ֆանտաստիկայի աշխարհ: Անգամ սովորական պարը նրա լուսանկարներում վերածվում է մի ամբողջ հեքիաթային պատմության:
Ֆոտոսեսիաներից մեկի ընթացքում մոդելներն ասես ջրահարսեր լինեին, նրանք տարբեր դիրքերով նկարվել են 25 մ խորությունում՝ ընկերակցելով խորտակված նավերին: Լուսանկարիչը ինդոնեզացի գեղեցկուհիներին վերածել էր իսկական փերիների, ովքեր, կախարդելով ձկնորսներին, նրանց թակարդն էին գցում:
Մանրամասները՝ տեսանյութում