Հանրապետության նախագահի մրցանակների հովանավորն է «Պողոսյան հիմնադրամը»:
12 անվանակարգ՝ 2014-ին մի շարք բնագավառներում նշանակալի ներդրման համար. ոլորտները տարբեր են` գիտությունից մինչեւ մշակույթ, արվեստ, բժշկություն եւ գրականություն: Նախագահի նստավայրում են հայ ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին և կրտսեր սերնդի ներկայացուցիչները:
Հանրապետության նախագահի մրցանակների հովանավորն է «Պողոսյան հիմնադրամ»-ը: Մրցանակի հիմնման օրից ի վեր՝ 2001-ից մինչեւ հիմա մրցանակի են արժանացել 306 անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ 19 միջազգային: Համաձայն ավանդույթի, շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրն ու դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնում են երկրի ղեկավարն ու «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը:
Գրականության բնագավառում Հանրապետության նախագահի մրցանակը տուն կտանի Զավեն Բոյաջյանը՝ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու բավական բարդ աշխատանքի համար:
Հանրապետության նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակները շնորհեցին արվեստի բնագավառում՝ Մանվել Ղալաչյանին՝ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի, Արեն Մալաքյանին՝ «Աղջիկը՝ լուսնի վրա» վավերագրական ֆիլմի, եւ Արևիկ Արոյանին՝ «Գևորգյան ճեմարանի սաները» կտավի համար:
Դասական երաժշտության բնագավառում Նախագահի երիտասարդական մրցանակը «Երգեցողություն» անվանակարգում շնորհվեց Մարիամ Մկրտչյանին և Անդրանիկ Մալխասյանին, «Գործիքային կատարում» անվանակարգում՝ Սերգեյ Աբրահամյանին, Շողեր Հովհաննիսյանին և Արտավազդ Համբարյանին:
Մանրամասները՝ տեսանյութում