Հանրապետության նախագահի աշխատակազմի համար 2014-ին նախատեսվել էր 4 մլրդ 300 մլն դրամ:
Հանրապետության նախագահի աշխատակազմի համար 2014-ին նախատեսվել էր 4 մլրդ 300 մլն դրամ, կատարողականն այստեղ 100 տոկոս է: Նախագահն անցած տարի կատարել է 22 պետական, պաշտոնական ու
աշխատանքային արտասահմանյան այց, հյուրընկալել է Ֆրանսիայի, Վրաստանի, Հունաստանի, Սերբիայի, Շվեյցարիայի Համադաշնության նախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին, ընդունել է ավելի քան 20 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եվ այլն: Հաշվետու տարում երկրի ղեկավարն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության բոլոր մարզեր: 2014-ին նախագահ Սարգսյանը ստորագրել է 489 օրենք, 170 պայմանագիր փորձաքննության է ենթարկվել: 687 հրամանագիր, 226 կարգադրություն, 911 ուղերձ, 121 լիազորագիր, նամակ՝ երկրի ղեկավարն է հեղինակել:
ԱԺ աշխատակազմին հաշվետու տարում նախատեսված է եղել 3 մլրդ 900 մլն դրամ, օգտագործվել է 99,3 տոկոսը: Կառավարության աշխատակազմին՝ 10 մլրդ 800 միլիոն դրամ, ծախսել են 75,6 տոկոսը:
Դատախազության, Հատուկ Քննչական ծառայության, Վերահսկիչ պալատի, Դատական դեպարտամենտի, քաղծառայության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան կատարողականների ներկայացումն ավարտվեց ընդամենը 25 րոպեում, հիմնականում առանց հարցերի: ԿԸՀ ղեկավարը լրագրողների հետ զրույցում սահմանադրական բարեփոխումների մասին էլ խոսեց: Ասաց՝ սահամանադրական փոփոխությունների՝ հանրաքվեով հաստատվելուց հետո հնարավոր է փոփոխություններ լինեն նաեւ Ընտրական օրենսգրքում:
Մանրամասները՝ տեսանյութում