Ծնողներին շուտ կորցրած տղան 15 տարեկանում խաղաց «Դավիթ Բեկ» ֆիլմում:
Ֆրունզե Դովլաթյանը ծնվել է 1927-ին Նոր Բայազետում: Ծնողներին շուտ կորցրած տղան 15 տարեկանում խաղաց «Դավիթ Բեկ» ֆիլմում: Դրան հաջորդեցին «Անահիտը», Սունդուկյան թատրոնում կերտած դերերը: Այնուհետեւ մեկնեց Ռուսաստան՝ ուսանելու ռուսական Universal Pictures-ում: ВГИК-ը Դովլաթյանի առաջ բացեց աշխարհի դռները:
Մոսկվայում Դովլաթյանը նկարահանեց «Մեր քաղաքի առավոտը» ֆիլմը, որը Վիեննայի փառատոնում արժանացավ առաջին մրցանակի: Դրան հաջորդեցին «Ո՞վ է մեղավոր», «Դիմա Գորինի կարիերան», «Առավոտյան գնացքներ» ֆիլմերը: Այնուհետեւ նա արդեն որպես լուրջ և կայացած ռեժիսոր հայկական կինոարտադրությանն ասաց «Բարև, ես եմ»:
Ֆիլմը բեկումնային էր ոչ միայն Դովլաթյանի, այլեւ հենց հայկական կինոյի համար: Սա առաջին հայկական ֆիլմն էր, որն ունեցավ 10 մլն հանդիսատես, մեկնեց Կանն, այս ֆիլմով են իրենց կինոկարիերան սկսել Գալյա Նովենցը, Մարգարիտա Տերեխովան եւ Արմեն Ջիգարխանյանը: Ի դեպ, Ֆրունզեն Արմենին չէր հավանել և գլխավոր դերի համար ուրիշին էր ընտրել:
Մանրամասները՝ տեսանյութում