Պարի ստեղծման առավել տարածված տարբերակներից մեկն արգենտինյան անառակատներին է վերաբերում:
«Տանգո» բառն առաջացել է ավելի վաղ, քան պարը: Կանարյան կղզիներում այն պարելու եւ թմբուկ խփելու սեւամորթների միավորումն էր: Ի դեպ, թմբուկները եւս կոչվում էին տանգո: Բուն պարի հայրենիքը, սակայն, Արգենտինան է:
Զուգապարի ծագման մի քանի վարկած կա: Առաջինով այն Արգենտինա է հասել Լատինական Ամերիկայում երջանկություն փնտրող եվրոպացիների միջոցով, երկրորդ տարբերակի համաձայն պարը բերել են աֆրիկացիները: Հաջորդ եւ առավել տարածված տարբերակներից մեկն արգենտինյան անառակատներին է վերաբերում, որտեղ տղամարդկանց գայթակղել են հենց այս պարի միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում