Ջրի առաջին ծորակը ստեղծվել է Հին Հռոմում: Այն ընդամենը ոսկե կամ արծաթե խողովակ էր, որը միանում էր ընդհանուր ջրագծերին:
Ջրի առաջին ծորակը ստեղծվել է Հին Հռոմում: Այն ընդամենը ոսկե կամ արծաթե խողովակ էր, որը միանում էր ընդհանուր ջրագծերին: Ծորակի այս տեսակը ավելի քան 2 000 տարվա պատմություն ունի: Միջնադարյան ծորակները նախատեսված էին գինու և գարեջրի տակառների համար:
18-րդ դարի տեխնիկական առաջընթացը մարդկանց հուշեց ծորակը տեղադրել բնակարաններում: 1783-ին անգլիացի ինժեներ Ժոզեֆ Բրաման ստեղծեց պտուտակով ծորակ, որն անվանեց «անգլիական փական»: Այս ծորակներն անխափան աշխատեցին ավելի քան 100 տարի:
Արդեն19-րդ դարում ֆիզիկոս Վիլիամ Թոմսոնը ստեղծեց փոխադրիչ սարքը, ինչն իրար միացրեց տաք և սառը ջրի ծորակները:
1950-ականներին ջրամատակարարման համակարգում հայտնվեցին միաբռնակ ծորակները: Այս հեղափոխական հայտնագործության հեղինակը մեր հայրենակից, գործարար և բարերար Ալեք Մանուկյանն էր: Մանուկյանը ստեղծեց և արտոնագրեց միաբռնակ «Դելտա» անունով ծորակը, ինչի շնորհիվ հնարավոր էր խառնել տաք և սառը ջրերը, ինչպես նաև կառավարել ջրի հոսքի ծավալը: Ծորակը լայն տարածում գտնավ, իսկ Ալեք Մանուկյանի հիմնած «Նասկո» ընկերությունը ստացավ 1 մլն դոլարի շահույթ:
Այսօր Ալեք Մանուկյանի ընկերությունն ամեն ամիս թողարկում է 40-1 000 դոլար արժողության 1 մլն միաբռնակ ծորակներ:
Մանրամասները՝ տեսանյութում