«Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը ներկայացնող Դուդան ստացել է ձայների 52.5 տոկոսը:
Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Անջեյ Դուդան: «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը ներկայացնող Դուդան ստացել է ձայների 52.5 տոկոսը: Նրա մրցակից, Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու օգտին քվեարկել է ընտրողների 47,5 տոկոսը:
Կոմորովսկին արդեն ընդունել է պարտությունը, շնորհավորել հաղթած թեկնածուին եւ մաղթել արդյունավետ գործունեություն: Երկրորդ փուլում ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է 54 տոկոս: