Մայիսի 25-ն աշխարհի շատ երկրներում տոնական է: Այս օրը բրիտանացի գրող Դուգլաս Ադամսի երկրպագուները նշում են Սրբիչի միջազգային օրը:
Մայիսի 25-ը աշխարհի շատ երկրներում տոնական է: Այս օրը բրիտանացի գրող Դուգլաս Ադամսի երկրպագուները նշում են Սրբիչի միջազգային օրը: Սցենարիստ ու դրամատուրգ Ադամսը «Ավտոստոպով՝ տիեզերք» ստեղծագործության մեջ նկարագրչում է սրբիչն ու դրա բազմաթիվ կիրառությունները: Ըստ գրողի, այն ավտոստոպի անբաժան մասն է:
Դրանով կարելի է ծով գնալ, օգտագործել որպես փախուստի կամ հանձնվելու դրոշակ, տիեզերքում վառ աստղերի հանդիպելիս փակել աչքերն ու ծածկվել քամուց պաշտպանվելու համար:
Հասարակ սրբիչի դուգլասյան անսովոր նկարագրությունը ընթերցողներին ստիպեց հիմք դնել Սրբիչի միջազգային օրվան: Դրանով Դուգլաս Ադամսի երկրպագուները հարգում են գրողի հիշատակն ու վերհիշում հայտնի ստեղծագործությունը:
Մանրամասները՝ տեսանյութում