Լուսանկարում ապագա սուպերմոդելներ Քրիստի Թարլինգթոնը, Նաոմի Քեմփբելն ու Լինդա Եվանգելիստան են:
Ռոքսանա Լաուիտը ֆոտոխցիկը ձեռքը վերցրեց 1970-ականներին: Նա գործվածքի դիզայներ էր եւ հաճախ էր այցելում Նյու Յորքի նորաձեւության ցուցադրություններին` իր աշխատանքներին կողքից նայելու:
Շատ շուտով Ռոքսանան ծանոթացավ մի շարք հայտնի մոդելների եւ դիզայներների հետ, ովքեր նրան կուլիսներ էին տանում: Հենց այստեղ էլ նա հասկացավ, որ կուլիսներում են տեղի ունենում ամենահետաքրքիր իրադարձությունները: Նա լուսաբանում էր կուլիսային կյանքը, որն իր համար շատ ավելի անկեղծ և կենդանի էր, քան բեմականը:
Նրա ամենահայտնի եւ սիրված լուսանկարներից մեկում ապագա սուպերմոդելներ Քրիստի Թարլինգթոնը, Նաոմի Քեմփբելն ու Լինդա Եվանգելիստան են: Լուսանկարը հավերժացել է 1989-ին «Պլազա» հյուրանոցում խնջույք ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում