Ծնված օրից հիվանդության դեմ պայքարող Արփինեին արդեն մի քանի տարի օգնում է «Նվիրիր կյանք» հիմնադրամը:
Կահկոսյանների ընտանիքի հայրն ամբողջ գիշերը օդնավակայանում էր անցկացրել: Մոսկվա էր ուղարկում ընտանիքի անդամների արյան փորձանմուշները: Դուստրը՝ Արփինեն, ունի մի հիվանդություն, որն ամբողջ Հայաստանում միայն նրա մոտ է ախտորոշված:
Ոսկրածուծում արյան էրիտրոցիտները պակաս են արտադրվում: Որպեսզի Արփինեի կյանքին վտանգ չսպառնա, ծնողները ստիպված են ամեն ամիս փոքրիկին հիվանդանոց տանել, լրացնել արյան այդ կարեւոր բաղադրիչի անհրաժեշտ քանակը: Արյան հետազոտությունը կփորձի պարզել՝ արդյո՞ք ընտանիքից որեւէ մեկը կարող է դոնոր դառնալ փոքրիկի համար:
Ծնված օրից հիվանդության դեմ պայքարող Արփինեին արդեն մի քանի տարի օգնում է «Նվիրիր կյանք» հիմնադրամը: Ոչ միայն Արփինեին, այլեւ նրա նման օգնության կարիք ունեցող մոտ 400 երեխայի հիմնադրամն իր հոգածության տակ է վերցրել:
Մանրամասները՝ տեսանյութում