Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ այս կարգախոսին՝ ահռելի աշխատանք էր կատարել խորհրդանշական տարում այս անգամ ընտրելով յուրատեսակ ձեւաչափ:
«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեդիան, երկրորդ տեղում էր Ռուսաստանը, երրորդ հորիզոնականում՝ Իտալիան: Հայաստանը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:
Եզրափակիչին մասնակցողներն ընտրվել են նախորդ երկու կիսաեզրափակիչների արդյունքում, որոնք կայացան մայիսի 19-ին եւ 21-ին: Առաջին կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը փայլուն հանդես եկավ եւ անցավ եզրափակիչ: Յուրաքանչյուր կիսաեզրափակչից ընտրվեցին 10-ական լավագույն երգերը:
Նրանց հետ միասին բեմ դուրս եկան նաեւ «Եվրատեսիլի» հիմնադիր պետությունների՝ Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, անցած տարվա հաղթող Ավստրիայի ներկայացուցիչը, եւ այս տարի առաջին անգամ «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Ավստրալիայի պատվիրակը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ այս կարգախոսին՝ ահռելի աշխատանք էր կատարել խորհրդանշական տարում այս անգամ ընտրելով յուրատեսակ ձեւաչափ: Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 5 երգիչները հրավիրվել են աշխարհի բոլոր մայրցամաքներից՝ կառուցելով կամուրջներ հայրենիքի հետ: Խումբը ներկայացնում էր «Առերեսվիր ստվերին» երգը: Եզրափակչում Genealogy խումբը հանդես եկավ 06 համարի ներքո: Խմբի անդամներն են Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Թամար Կապրելյանը (Ամերիկա), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա), Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) եւ Ինգա Արշակյանը (Հայաստան):