Փաստաթղթում նշվում է, որ բնակավայրում գտնվել են հազարավոր մարդիկ, եւ շատերը փախստական են դարձել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սիրիական Փալմիրա հնագույն քաղաքի զավթումը համարել է ահաբեկչություն:
Փաստաթղթում նշվում է, որ բնակավայրում գտնվել են հազարավոր մարդիկ, եւ շատերը, չնայած կառավարական զորքերի պաշտպանական ջանքերին, փախստական են դարձել: Խորհուրդը կոչ է արել մարտական գործողությունների գոտում ապրող մարդկանց տեղափոխվել անվտանգ վայր: Կազմակերպությունը նշել է, որ խաղաղ բնակչությանը պաշտպանելու պարտականությունը պաշտոնական Դամասկոսինն է:
Ավելի վաղ չհաստատված տեղեկություն էր տարածվել, թե Փալմիրայի համար մղված մարտերի ընթացքում սպանվել է «Իսլամական պետության» մի քանի դաղստանցի, ուզբեկ եւ ղազախ գրոհային: