Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի` Մոսկվա կատարած այցի ժամանակ:
Իրաքյան բանակին ռուսական զենքի մատակարարման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի` Մոսկվա կատարած այցի ժամանակ: Այնտեղ նա հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի, ապա նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:
Բաղդադի եւ Մոսկվայի միջեւ զենքի վերաբերյալ համաձայնությանն արձագանքելով`ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարել է, թե գործարքն իրենց չի անհանգստացնում: Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ պաշտպանության ոլորտում սեփական կարիքները հոգալու համար Իրաքն իրավունք ունի զենք ձեռք բերել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ այլ երկրներից։