Նախագահի խոսքով՝ այս ընթացքում Եվրամիության հետ փոխգործակցության ամրապնդումը նոր թափ հաղորդեց Հայաստանի արդիականացմանն ուղղված ջանքերին:
Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող Նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովում:
«Արեւելյան գործընկերության մեկնարկից սկսած Հայաստանն այն դիտարկել է որպես Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու, մեր հասարակությունների միջեւ շփումները խրախուսելու, տարբեր ոլորտային ուղղություններով թիրախային համագործակցություն ծավալելու ձեւաչափ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս ընթացքում Եվրամիության հետ փոխգործակցության ամրապնդումը նոր թափ հաղորդեց ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա Հայաստանի արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց լայնածավալ բարեփոխումների մեր օրակարգն ու նշանակալիորեն նպաստեց քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:
Մանրամասները` տեսանյութում