Նա ձեռքի մեկ հպումով անմահացրել է Գերմանիայի առաջին դեմքերին, պաշտոնական հանդիպումներն ու նրանց առօրյան:
Հյուգո Եգերը Հիտլերի անձնական լուսանկարիչների թիմից էր: Գերմանացի ֆոտոլրագրողների շրջանում նա առաջինն էր, որի հավերժացրած ակնթարթները ոչ թե սեւ-սպիտակ էին, այլ գունավոր: Նա ձեռքի մեկ հպումով անմահացրել է Գերմանիայի առաջին դեմքերին, պաշտոնական հանդիպումներն ու նրանց առօրյան:
1945-ին Հյուգո Եգերն ամերիկյան զինվորների հետ դեմ առ դեմ էր մնացել Մյունխենի փոքրիկ քաղաքում: Լուսանկարիչը գիտեր, որ եթե զինվորներն իր մոտ գտնեն գերմանական պաշտոնյաների լուսանկարները եւ բացահայտեն նրա անձնական կապը Հիտլերի հետ, մահվան կդատապարտեն: Ի ուրախություն լուսանկարչի, առաջին որոնմանը զինվորները դրանք չգտան: Ապահովության համար լուսանկարիչը ֆոտոն դրել է երկաթե տարաների մեջ և թաղել քաղաքի տարբեր հատվածներում: Եվ միայն մեկ տասնամյակ հետո՝ 1955-ին, նա կարողացավ իր գանձերը հանել և այս անգամ էլ 10 –ը տարով ի պահ դնել շվեյցարական բանկերում: Արդեն 1970-ին լուսանկարների այդ հավաքածուն վաճառեց «Լայֆ» ամսագրին:
Մանրամասները՝ տեսանյութում