Ինչպես աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում, այնպես էլ Բաթումիի Սուրբ Փրկիչում անցկացվել է Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջ աշխարհի հայությունը տարբեր երկրներում շարունակում է անցկացնել հիշատակի եւ ոգեկոչման երթեր: Բաթումին անմասն չի մնացել այդ արարողություններից: Այնտեղ անց են կացվել մի շարք միջոցառումներ, որոնք կազմվել են Աջարիայի հանձնաժողովի կողմից: Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում օծվել են 2 խաչքարեր, որոնցից մեկը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ մյուսը՝ հայ-վրացական բարեկամությանը: Այսուհետեւ Վրաստանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները կանցկացվեն հենց այս խաչքարի մոտ:
Ինչպես աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում, այնպես էլ Բաթումիի Սուրբ Փրկիչում անցկացվել է Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այն ավարտվել է խորհրդանշական 19։15-ին, այնուհետեւ հնչել է զանգերի 100 ղողանջ: Միջոցառումներին ու երթերին ներկա էին Աջարիայում բնակվող հայեր, ինչպես նաև վրացիներ։ Նրանց կողքին էր նաև Բաթումիի քաղաքապետ Գեորգի Յերմակովը:
Մանրամասները՝ տեսանյութում