Նրա երգերը տարիք ու ազգություն չեն հարցնում. ինչպես երգիչն է ասում՝ ես երգում եմ նախ և առաջ ինձ համար:
1946-ին Շառլ Ազնավուրն ու իր ընտանիքը՝ հայրը, մայրը եւ քույրը, ցանկանում էին մշտական բնակություն հաստատել Խորհրդային Հայաստանում: Բայց ճակատագիրն այլ բան էր սահմանել Շառլի համար:
Ազնավուրյանների ընտանիքը սոցիալական ծանր վիճակում էր: Փոքրիկ Շահնուրը կարողացավ սովորել դպրոցում մի քանի տարի: Արդեն ինը տարեկանում սկսեց ելույթ ունենալ փարիզյան սրճարաններում և թատրոններում:
Նա դերասանական հմտությունները ժառանգել է մորից՝ նախկին արտիստուհուց, ում ամբողջ ընտանիքը ոչնչացվել էր Ցեղասպանության օրերին:
Քիչ վարձատրվող, ուշադրության չարժանացող դերասան-երգիչը շուտով ծանոթացավ Պիեր Ռիշարի հետ: Այս հանդիպմանը հաջորդեց մեկ այլ ճակատագրական հանդիպում։ Բախտը ժպտում է խենթերին: Հաջողությունն ու Ազնավուրը քայլեցին իրար ընդառաջ: Երկու տարի անց նա արդեն հայտնի երգիչ էր:
Շառլի անցյալում մոտ 1000 երգ է և 50-ից ավելի դերեր ֆիլմերում: Բայց երգիչը հաղթեց դերասանին: Կարճահասակ, մոխրագույն կոստյումով մարդը ցնցել էր Փարիզը: Նրա ձայնը դուրս եկավ Ֆրանսիայի սահմաններից:
Մանրամասները՝ տեսանյութում