Շքերթի մասնակից տեղաբնակները, զբոսաշրջիկները և հյուրերը ազգային տարազներով և բարձր տրամադրությունով իրենց ուսերի վրա կրել են ճապոնական 3 սրբերի փոքր արձանները:
Տոկիոյում տեղի է ունեցել 3 սրբերի՝ «Սանյա Մացուրի» ամենամյա փառատոնը։ Անվանումը թարգմանաբար նշանակում է «3 փառատոների տաճար»: Տոնակատարությունը տևել է 3 օր, մասնակցել է 2 մլն մարդ: Փոառատոնի մասնակիցները հավաքվել են Ասակուսա թաղամասի Սենսո տաճարի շրջակայքում, որից հետո շրջել քաղաքի փողոցներով: Շքերթի մասնակից տեղաբնակները, զբոսաշրջիկները և հյուրերը ազգային տարազներով և բարձր տրամադրությունով իրենց ուսերի վրա կրել են ճապոնական 3 սրբերի փոքր արձանները: Արձաններից յուրաքանչյուրը պատրաստված էր մաքուր ոսկուց:
Այս օրերին տոնական է նաեւ բրիտանական Չելսի քաղաքում։ Այնտեղ տեղի է ունեցել Chelsea Flower Show ամենամյա ծաղկի փառատոնը, որին մասնակցել են ինչպես հանրահայտ երգիչ-երգչուհիներ, այնպես էլ թագավորական ընտանիքը՝ թագուհի Էլիզաբեթ 2–րդի գլխավորությամբ: Նրանց է միացել նաև արքայազն Հարրին, որը նոր էր վերադարձել Նոր Զելանդիայից: Փառատոնի շրջանակներում Proun Senti-bar-ley բարեգործական կազմակերպությունը գումար է հանգանակել Լեսոտոյի երեխանների համար: