Բրիտանական The Guardian պարբերականը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի իր կանխատեսումը:
Բրիտանական The Guardian պարբերականը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի իր կանխատեսումը: Ըստ բրիտանական հեղինակավոր պարբերականի` այս տարի հաղթելու է Հայաստանը: The Guardian-ը նշում է, որ կանխատեսման իր մոդելը հիմնված է ոչ թե երգերի որակի, այլ այն վիճակագրության վրա, թե անցած 12 տարիներին մասնակից երկրները ինչ ձայներ են ստացել:
Հոդվածում ներկայացվում է Հայաստանի «Առերեսվիր ստվերին» երգը, որը վերաբերում է 1915-ին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային սպանդին: Այլ երկրներից լավագույն տասնյակի մեջ կանխատեսվում է Սերբիայի, Շվեդիայի եւ Արդբեջանի առկայությունը: