Վերջերս հետաքրքիր ցուցանիշներ են արձանագրել Բրեդֆորդի համալսարանի գիտնականները:
Սոցցանցերը մարդկանց գցում են ընկճախտի ցանցը: Սա ամպագորգոռ հայտարարություն չէ: Դեպրեսիայի առաջացման ժամանակակից պատճառներն ուսումնասիրելու համար ամբողջ աշխարհում գործում են տասնյակ ինստիտուտներ: Վերջերս հետաքրքիր ցուցանիշներ են արձանագրել Բրեդֆորդի համալսարանի գիտնականները: Նրանք հետազոտություն են անցկացրել միջինը 37 տարեկան շուրջ 189 մարդու շրջանում ու բացահայտել սթրեսների առաջացման պատճառները: Հարցմանը մասնակցածներն անձնական հարցերից կազմված հարցաշար են լրացրել և պատմել սոցցանցերում անցկացվող ժամանակի մասին: Պարզվում է՝ ժամանցային թվացող սոցիալական ցանցերում կարդացած ողբերգությունների մասին տեղեկատվությունը սթրեսի և դեպրեսիայի առաջացման հիմնական պատճառն է:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոցցանցերից ստացված ողբերգական լուրերը զգալիորեն ազդել են հարցվածների վրա: Նրանց մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանշաններ են արձանագրվել, չնայած իրական կյանքում նման իրավիճակների չեն բախվել:
Մանրամասները՝ տեսանյութում