Նրանք անհետացել են` իրենց հետ տանելով նաեւ այդ մասնագիտությունները եւ մի ամբողջ ժամանակաշրջանի դիմագիծ:
Փողոցներում վաղուց արդեն չենք տեսնի սափորով ջուր վաճառող պատանու, գալիֆե տաբատով եւ փայլուն երկարաճիտ կոշիկներով կառապանի, գրամեքենայի վրա արագ-արագ տպող մեքենագրուհու, տրամվայների տոմսավաճառի: Նրանք անհետացել են` իրենց հետ տանելով նաեւ այդ մասնագիտությունները եւ մի ամբողջ ժամանակաշրջանի դիմագիծ:
Ֆոտոլրագրող Սուպրանավ Դաշն իր դիպլոմային աշխատանքը գրելիս փորձել է ֆիքսել եւ ընդմիշտ մարդկության հիշողության մեջ դաջել Աֆրիկայում վերջին շունչը փչող մի շարք մասնագիտությունների ակնթարթները:
Սուպրանավ Դաշը ծնվել է Կալկուտեում, մասնագիտությունով հաշվապահ է, բայց հոբբին ֆոտոլրագրությունն է: Որոշ ժամանակ նա լուսանկարել է մոդելներին, սակայն երկարոտն գեղեցկուհներ հավերժացնելը նրա համար գուցե հաճելի, բայց նաեւ ձանձրալի աշխատանք էր: Նրան մնայուն արժեքներն էին հետաքրքրում: 2009-ին դիպլոմային աշխատանքի համար մեկնել է Հնդկաստան եւ փնտրել-գտել անհետացող մասնագիտություններով մարդկանց:
Մանրամասները՝ տեսանյութում