Գեւորգ Կոստանյանին հարցեր են ուղղել հերթագրված 24 պատգամավորները:
Նախորդ տարվա հաշվետվությունը ներկայացնող գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հարցեր են ուղղել հերթագրված 24 պատգամավորները:
Դրանք վերաբերել են երկրում հանցավորության մակարդակին, զինված ուժերում հանցավորության դեպքերին, հասարակական հնչեղություն ունեցող առանձին քրեական գործերի ընթացքին, ինչպես նաեւ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» հայտնի գործի մանրամասներին:
Գլխավոր դատախազի խոսքով՝ Վատիկանում Հռոմի Պապի մատուցած պատարագը եւ 20-րդ դարասկզբին Հայերի հետ տեղի ունեցածը Ցեղասպանություն որակելը չի կարող վրիպել Եվրադատարանի ուշադրությունից։ Այդ հանգամանքն իրավական լուրջ հետեւանք կունենա «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի վերաբերյալ վճիռը կայացնելիս:
Մանրամասները՝ տեսանյութում