Ուոլթ Դիսնեյ ընկերությունը մինչ օրս պայքարում է Միքիի հեղինակային իրավունքի պահպանման համար:
1928-ին դիսնեյյան կերպարներ ստեղծելու իրավունքը Universal Pictures-ինն էր: Այդ տարիներին Օսվալդ նապաստակն արդեն հաջողություն ուներ: Դրա հեղինակ Ուոլթ Դիսնեյը դիմեց ընկերության տնօրենին՝ խնդրանքով աշխատավարձը բարձրացնել: Ի պատասխան Դիսնեյին զրկեցին Օսվալդ նապաստակը ստեղծողի պաշտոնից:
Վատ տրամադրությամբ, բայց լավ տրամադրվածությամբ Դիսնեյը որոշեց ամեն ինչ զրոյից սկսել: Նա ստեղծեց աշխարհի ամենահայտնի մկնիկին՝ Միքիին: Սկզբում նա միտում ուներ լինելու գորտ, հետո` կատու, շուն, բայց դարձավ մկնիկ:
Մկնիկը խոսում էր, բարձր ու հնչեղ ձայնով: Սկզբում Ուոլթ Դիսնեյն ինքն էր կրկնօրինակում Միքիին, բայց խրոնիկ հազի պատճառով դադարեց ձայնավորել: Ուոլթ Դիսնեյ ընկերությունը մինչ օրս պայքարում է Միքիի հեղինակային իրավունքի պահպանման համար: Դրա արժեքը գնահատվել է մինչեւ երեք մլրդ դոլար:
Մանրամասները՝ տեսանյութում