Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Ազգային երգ ու պար առարկայի փորձնական ծրագրին մասնակից դպրոցների հաշվետու համերգին:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երեւանի հիմնական դպրոցներից մեկում ներկա է գտնվել «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրին մասնակից դպրոցների հաշվետու համերգին:
Գնահատելով մեկ տարի առաջ փորձնական ներդրված ծրագրի արդյունքները՝ նախարարը նշել է, որ առարկայի ներդրման մեթոդական փնտրտուքը սպառված չէ, եւ ավելի լավ արդյունքների համար աշխատանքները շարունակվելու են:
Մանրամասները՝ տեսանյութում