Միշտ հարդարված մազեր ունենալը հնարամտության հարց է:
Սուրճ, նախաճաշ, դիմահարդարում` սանրվածքի համար կրկին ժամանակ չմնաց: Վարսահարդար Նանան համոզված է` մազերը հարդարել կարելի նաեւ երեկոյան: Փորձառու ձեռքը գիտի՝ ինչպե՞ս անել, որ նույնիսկ անհանգիստ գիշերից հետո տնից դուրս գալուց առաջ չմտածեք գոնե մազերի մասին:
Պարտադիր պայման է ծամակալն ամրացնել որքան հնարավոր է մոտ ճակատին` այլապես հարդարված վարսերը կծռմռվեն, եւ արդյունքը գոհացնող չի լինի:
Առավոտյան ժամանակ չունե՞ք, հոգ չէ, երեկոյան հարդարեք վարսերը եւ հիշեք պրոֆեսիոնալի խորհուրդները: Միշտ հարդարված մազեր ունենալը հնարամտության հարց է:
Մանրամասները՝ տեսանյութում