Տնկանյութերը բարելավելու են ոչ միայն բերքի որակը, այլ նաեւ բերքատվության ցուցանիշերը:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ոլորտին վերաբերող մի քանի թեմաների: Նա տեղեկացրել է, որ կարտոֆիլի բարձրորակ՝ հոլանդական տնկանյութի նոր խմբաքանակն արդեն տնտեսվարողների ամբարներում է:
Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները վստահեցնում են՝ տնկանյութերը բարելավելու են ոչ միայն բերքի որակը, այլեւ բերքատվության ցուցանիշերը: Սերգո Կարապետյանը լրագրողներին հայտնել է նաեւ վերջին կարկտահարության հետևանքով գյուղացիական տնտեսություններին պատճառած վնասների չափը:
Մանրամասները՝ տեսանյութում