Այս մի ակնթարթն էլ բավական էր, որպեսզի այդ լուսանկարի համար Ուիլիամ Բիլն արժանանար պուլիցերյան մրցանակի:
1957-ի սեպտեմբերի 10-ին Washington Daily News-ի լուսանկարիչ Ուիլիամ Բիլը ֆիքսեց իր կյանքի ճակատագրական ակնթարթը: Վաշինգտոնի Չայնաթաունում մարդիկ հավաքվել էին նշելու Չինական նոր տարին, որն ուղեկցվում էր շքերթներով: Փոքրիկը, ում ամենեւին չէր հետաքրքրում՝ ի՞նչ է կատարվում այդտեղ, փորձում էր անցնել փողոցն անթույլատրելի հատվածից ու մոտենալ չինական դրակոնին: Իսկ ոստիկանը, որն արգելում էր նրան ավելի մոտիկից տեսնել գունավոր կենդանուն, ստիպված էր լեզու գտնել նրա հետ:
Գույների, հրավառության, ժպիտների ու չինական արկածների հեղեղի մեջ լուսանկարիչը ֆիքսեց ոստիկանի ու փոքրիկի երկխոսության ընդամենը մեկ վայրկյանը: Սակայն այս մի ակնթարթն էլ բավական էր, որպեսզի այդ լուսանկարի համար Ուիլիամ Բիլն արժանանար Պուլիտցերյան մրցանակի:
Մրցանակը լուսանկարչին բերեց ավելի հեղինակավոր ամսագրերում աշխատանք, իսկ ոստիկանին՝ ավելի բարձր պաշտոն: Փոքրիկի ճակատագիրը պարզ չէ, մինչդեռ նկարին հաջողություն բերեց հենց նա իր համոզիչ հայացքով:
Մանրամասները՝ տեսանյութում