Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը 15 տարի մարման ժամկետով 3.5 մլն եվրո վարկ է հատկացրել մեր երկրին:
Խորհրդարանական քառօրյայի երկրորդ օրն աչքի է ընկել ֆինանսավարկային քննարկումներով: Մի համաձայնագրով պետությունը վարկ է վերցնում զարգացնելու գյուղատնտեսական ենթակառուցվածքները, մյուսով՝ մարզային աղբավայրերը:
Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը 15 տարի մարման ժամկետով 3.5 մլն եվրո վարկ է հատկացրել մեր երկրին՝ Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարումը բարելավելու նպատակով: Վարկն ուղղվելու է կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնների հավաքման բեռնատարների, արկղերի ձեռքբերմանը, նոր աղբավայրի կառուցմանն ու կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
Մանրամասները՝ տեսանյութում