Նյութերը շատ էին, կանգ առան Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» վիպակի վրա:
Կինոյի տղան մի օր եկավ Հայաստան եւ սկսեց իր կինոների համար դեմքեր փնտրել: Մինչեւ հայ կինոյի ականավոր ռեժիսոր դառնալը, Համո Բեկնազարյանը նկարահանվում էր ժամանակից հայտնի ռուս ռեժիսորների ֆիլմերում`սալոնային սիրեկանից մինչեւ ճակատագրական հերոս: Բարձրահասակ, գեղեցիկ, պիրկ մկաններով տղան զարմացնում էր իր դերասանական վարպետությամբ: Անգամ կրկեսային դերասաններն էին թեքվում նրա կողմ` տեսնելու մարմնի գեղեցկությունը: Բայց հետո մոտ կես դար մարդիկ հիանում էին ոչ միայն նրանով, այլեւ նրա նկարահանած ֆիլմերով:
Դերասանի կարիերան գուցե շարունակեր, եթե «Պետկինոյի» տնօրեն Դանիել Դզնունին չնախաձեռներ հայկական առաջին խաղարկային կինոնկարի ստեղծումը: Նյութերը շատ էին, կանգ առան Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» վիպակի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում