Պատրաստ է “Face The Shadow” երգի ռեմիքս տարբերակը, որը կատարել է The Sunside Remix-ը:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա այսօր` մայիսի 19-ին։ Հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խումբը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո:
Այժմ արդեն պատրաստ է “Face The Shadow” երգի ռեմիքս տարբերակը, որը կատարել է The Sunside Remix-ը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին կներկայանա յուրահատուկ ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով: Genealogy խմբում ազգությամբ հայ 6 արտիստներ են, ովքեր ներկայացնում են երկրագնդի 5 աշխարհամասերը եւ Հայաստանը (Եսայի Ալթունյան՝ Եվրոպա, Թամար Կապրելյան՝ Ամերիկա, Վահե Թիլբյան՝ Աֆրիկա, Մերի՝ Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյան՝ Ավստրալիա, Ստեֆանի Թոփալյան՝ Ասիա, Ինգա Արշակյան՝ Հայաստան):
Հայաստանը մրցույթին կներկայանա “Face The Shadow” (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգով. երաժշտության հեղինակ` Արմեն Մարտիրոսյան, խոսքերի հեղինակ` Իննա Մկրտչյան:
“Face The Shadow” երգը համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության եւ, իհարկե, սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի: Genealogy-ն այս երգով աշխարհին հիշեցնում է, որ երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր զգացողությունների եւ ապրումների։
Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա (նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:
Մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկերն է Ucom ընկերությունը: