Ըստ նախագծային հաշվարկների՝ վերելակի օգտագործման ժամկետը 25 տարի է:
Նախորդ տարվա տվյալներով Հայաստանում հաշվառված է 4 324 վերելակ: Դրանցից տեխնիկական փորձաքննութան է ենթարկվել ընդամենը 2 563-ը: Վերջին 10 տարիների ընթացքում վերելակների անսարքության հետևանքով գրանցվել է 8 դժբախտ դեպք, որոնցից 3-ը՝ մահվան ելքով: Վերջինը՝ այս տարվա մարտի 21-ին:
Երեւանում մեծամասամբ բոլոր համատիրությունների կողմից շահագործվող վերելակներն ունեն համապատախան տեխնիկական սպասարկման պայմանագիր մասնագիտացված վերելակային ծառայության հետ:
Ըստ նախագծային հաշվարկների՝ վերելակի օգտագործման ժամկետը 25 տարի է, բայց դրանք ժամկետի ավարտից հետո էլ կարող են շահագործվել, եթե պարբերաբար ենթարկվեն տեխնիկական զննության եւ թերությունները վերացվեն:
Մանրամասները՝ տեսանյութում