Խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյան:
Խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյան: Օրակարգում ընդգրկված է 138 հարց եւ 36 միջազգային պայմանագիր: Մինչեւ նիստի մեկնարկը խորհրադարանական 4 խմբակցությունններ՝ ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունը, առանձին նիստով քննարկել են էլեկտրաէներգիայի թանկացման հարցը:
ՀԱԿ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ընդդիմադիր պատգամավորները պահանջել են, խորհրդարանական առանձին լսումներ կազմակերպել էլեկտրաէներգիայի թանկացման հարցի շուրջ: Ազգային ժողովի նախագահը խոստացել է, որ այդ լսումները կկազմակերպվեն շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում