ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին բավական էր միայն մեկ աթոռ, որի վրա կանգնած կտարածեր իր գաղափարները:
1960-ականներին նախընտրական քարոզարշավների համար շքեղություններ ու հարմարություններ առանձնապես պետք չէին, որպեսզի թեկնածուները մարդկանց քարոզեին իրենց քաղաքական հայացքները:
ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին բավական էր միայն մեկ աթոռ, որի վրա կանգնած կտարածեր իր գաղափարներն ու իր պոտենցիալ ընտրողներին կխոստանար ավելի լավ ապագա:
Քենեդու աթոռը հայթայթել էին մոտակա սրճարանի խոհանոցից, իսկ նրա մոտ կանգնած երեխան էլ խաղում է ոչ թե իրական, այլ խաղալիք ատրճանակով, որը թեեւ իսկական զենք է հիշեցնում: Ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Քենեդու կազմակերպած պարզ քարոզարշավն օգնեց Վիրջինիայում վաստակել քաղաքացիների 61 տոկոսի վստահությունը:
Մանրամասները՝ տեսանյութում