Որպես դրական փորձ՝ Քերին մատնանշել է Իրանի միջուկային խնդրի կարգավորումը:
«Միացյալ Նահանգները դիտարկում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման հարցը՝ կապված Փհենյանի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը չկատարելու հետ»,- հայտարարել է պաշտոնական այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ըստ նրա՝ Սեուլն ու Վաշինգտոնը միակամ են՝ զսպելու Փհենյանի ռազմատենչ հայտարարությունները:
Հարավկորեացի պաշտոնակից Յուն Բյուն Սեի եւ Հարավային Կորեայի նախագահ Պան Կին Հեի հետ հանդիպումներին Քերին նշել է, որ Հյուսիսային Կորեան չի ցանկանում բանակցել միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների արտադրության խնդրի շուրջ: Փհենյանը, ըստ պետքարտուղարի, անգամ չի էլ մոտեցել այն չափանիշներին, որոնց առկայության դեպքում հնարավոր է սկսել բանակցությունները: Որպես դրական փորձ՝ Քերին մատնանշել է Իրանի միջուկային խնդրի կարգավորումը: