«Թանգարանային գիշեր» ակցիային Հայաստանը միացել է 2005-ից:
«Թանգարանային գիշեր» ակցիային Հայաստանը միացել է 2005-ից: Այդ տարվանից հայաստանյան շուրջ 60 թանգարանի աշխատակիցները գիտեն, որ մայիսի 18-ին այցելուների տեղ ու դադար չի լինելու: Պետք է իրենք էլ հետաքրքիր ծրագրեր մտածեն, որպեսզի մարդիկ գոհ հեռանան:
Մշակույթի նախարարության որոշմամբ այս տարի Հայաստանում թանգարանային երկու գիշեր կլինի: Մայիսի 16-ին մինչեւ կեսգիշեր, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանների համար ոչ աշխատանքային երկուշաբթի օրը, մշակութային կենտրոնները բաց կլինեն մինչեւ ժամը 18:00-ն:
Այս տարի ակցիային միացել է նաեւ ամենաերիտասարդ` Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը:
Մանրամասները՝ տեսանյութում