«Եվրատեսիլ-2015» մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Էնն Սոֆին է:
«Եվրատեսիլ-2015» մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհին Էնն Սոֆին է: Նա հասցրել է սովորել Նյու-Յորքի լավագույն երաժշտական եւ կինեմատոգրաֆի դպրոցներում: Գերմանիա վերադարձավ, երբ իմացավ, որ տեղի մրցույթներից մեկի ժամանակ եվրատեսիլյան ուղեգիր է խաղարկվելու:
Էնն Սոֆին մրցույթում երկրորդ տեղը կարողացավ զբաղեցնել, բայց հաղթող ճանաչված Անդրեաս Կումերթը հայտարարեց, որ դեռ պատրաստ չէ միլիոնավոր հեռուստադիտողների առաջ ելույթ ունենալ:
Հոբելյանական 60-րդ մրցույթում Գերմանիան ներկայացնելու հնարավորությունն էլ անցավ Էնն Սոֆիին: