Մայրաքաղաքն այս օրերին աշխարհին հայտնի դարձավ որպես եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք:
Հայաստանը դարձավ Բոլոնիայի գործընթացին անդամակցած առաջին երկիրը, որը, չլինելով Եվրամիության անդամ, արժանացավ Բոլոնիայի քարտուղարության ու նախարարական համաժողովը Երեւանում անցկացնելու վստահությանը:
Մայիսի 14-ին Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների 9-րդ գագաթնաժողովն ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը:
Հայաստանը նախարարների համաժողովի ընդունմանը պատրաստվել էր ուղիղ 3 տարի՝ համակարգելով բոլոր գործողությունները, որոնք կապ ունեն Բոլոնիային անդամակցած 47 երկրներում իրականացվող փոփոխությունների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում