Ապրիլի 16-ի փոխարեն համակարգի 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը անցկացվեց մայիսի 16-ին:
Ոստիկաններն այս տարի իրենց մասնագիտական տոնը մի փոքր ուշացումով են նշել: Ապրիլի 16-ի փոխարեն համակարգի 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը անցկացվեց մայիսի 16-ին:
Տոնը համընկավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ամենաինտենսիվ փուլի հետ: Քանի որ ոստիկաններն այդ օրերին գերծանրաբեռնված էին աշխատում, հնարավոր չեղավ ինչպես հարկն է նշել այն:
Հանդիսավոր նիստին մասնակցել եւ ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Նախագահ Սարգսյանը: Երկրի ղեկավարը նաեւ պարգեւներ ու կոչումներ է շնորհել: Ոստիկանության գեներալ-մայորի կոչման են արժանացել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը եւ Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Եւս 8 ծառայողներ արժանացել են պետական պարգեւների:
Մանրամասները՝ տեսանյութում